Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կարեն Կարապետյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության հարցեր

Կարեն Կարապետյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության հարցեր
12.12.2016 | 19:58

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Վարչապետն ու գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ:


Զրուցակիցները քննարկել են Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի կառուցման, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, ԱԳ նախարարության նախկին շենքի կառուցման ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու տեղեկացրել, որ կառավարությունը ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու համար:


Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերը, պատրաստակամություն է հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ